Մբապե․ Երբ արդյունավետ չես, դժվար է դուրս գալ հաջորդ փուլ

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Երկու հանդիպումներում էլ գերմանական թիմը հաղթել է 1:0 հաշվով։

«Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություն, բայց երբ չես խփում եւ արդյունավետ չես, դժվար է դուրս գալ հաջորդ փուլ։ Մեր թիմը շատ ջանք գործադրեց, բայց դա քիչ էր։

Մենք դեռ ունենք Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որը եւս կարեւոր է։ Մրցաշրջանն ավարտված չէ։

Ես փորձեցի օգնել թիմին, բայց չստացվեց։ Երբ խոսում ենք տուգանային հրապարակում արդյունավետության մասին, առաջին թիրախը ես եմ։ Ես պետք է գոլեր խփեմ եւ լինեմ վճռական։ Երբ ամեն ինչ ստացվում է, ես եմ ստանում ամբողջ լույսը, հիմա ստիպված եմ վերցնել ամբողջ ստվերը։ Այդ հարցում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Առաջինը ես պետք է այս երեկո գոլ խփեի։ Հիմա այդ ամենը անցյալ է, ստիպված ենք համակերպվել»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մյունխենում թիմերի հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Leave A Reply

Your email address will not be published.