Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով
54-ամյա Քեթրին Զետա-Ջոնսի դուստրը նրան շատ նման է։
Քոլեջի ուսանողուհի Կարիսն այս շաբաթավերջին նշել է իր 21-ամյակը: Այդ առիթով նա ընտրել է իր հայտնի մոր մետաքսե վարդագույն զգեստը, որը Քեթրինը կրել էր 25 տարի առաջ։
Սկսնակ մոդելը սենսացիոն տեսք ուներ Ungaro զգեստով, որի կրծքավանդակը զարդարում է ծաղկային պրինտը։ «Ամենակատարյալ 21-ամյակը, որի մասին երբեւէ կարող էի երազել»,- Instagram-ում գրել է Կարիսը։ «Դու արժանի ես դրան, սիրելիս», — պատասխանել է նրան աստղային մայրը:
Քեթրինը այս զգեստը կրել էր 1999 թվականին՝ Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում կայացած MTV Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ: