Մարմինը՝ որպես լանդշաֆտ. Միշա Ջապանվալայի ցուցահանդեսը

0

Մարմնի վերաիմաստավորումը՝ որպես լանդշաֆտ: EXPO Chicago-ում բացվել է պակիստանցի նկարչուհի եւ դիզայներ Միշա Ջապանվալայի անհատական ​​ցուցահանդեսը։

Աշխատանքների նոր ժողովածուն, որը կոչվում է «Տեղագրություններ», վերաիմաստավորում է բնական մարմինը: Ջապանվալան մարմինները պատկերում է բնական ծալքերով, գնդիկներով եւ ճարպերով, որոնց արդյունքում ստացվում են մարդկային կերպարանքների գունագեղ քանդակներ:

Նախագիծը սկսվել է բաց մրցույթով, որի շրջանակում մարդկանց հրավիրել են այցելել նկարչուհու տուն եւ պատրաստել իրենց մարմինների գիպսե ձուլվածքները՝ փաստագրելով յուրաքանչյուր կորը, սպին ու այլ նշանները: Բաց մրցույթի միջոցով ընտրվել է 20-ից ավելի մարկանց խումբ, որոնց մեջ մտնում էին 50 տարեկան կանայք եւ ոչ բինար մարդիկ:

Յուրաքանչյուր մոդել պատրաստված է կապույտի, նարդոսի, ծիրանագույնի եւ կարմիրի վառ երանգներով եւ միտված է պատկերելու «մարմին, որը ուրախ է, հանգիստ եւ զվարճալի, որը հրաժարվում է թաքցնել եւ պնդում է, որ այն այնպիսին է, ինչպիսին կա»:

Ջապանվալայի յուրաքանչյուր քանդակն անվանվել է երկրաբանական կազմավորման պատվին, որն ավելի է ընդգծում մարմնի կապը բնության եւ բնական լանդշաֆտների հետ:

Նպատակ ունենալով մարտահրավեր նետել գեղեցկության մեր հավաքական ընկալմանը եւ հեռացնել ամոթի ցանկացած տարր՝ շարքն ընդգծում է ճարպոտ մարմինը, մկանները եւ սպիապատ հատվածները՝ որպես բնության գեղեցիկ ստեղծագործություն։ 

Leave A Reply

Your email address will not be published.