Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բերնդ Հյոլցենբայնը
78 տարեկանում մահացել է նախկին Գերմանիայի Դաշնային Հանրապետության հավաքականի եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Բերնդ Հյոլցենբայմը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։
Գերմանիայի հավաքականում Բերնդ Հյոլցենբայմը մասնակցել է 40 հանդիպման, խփել 5 գոլ, դարձել է 1974թ․ աշխարհի չեմպիոն եւ 1976թ․ Եվրոպայի փոխչեմպիոն։ Երկու մրցաշարերի եզրափակիչներում էլ նա դարձել է գոլի հեղինակ։
Բերնդ Հյոլցենբայմը 160 գոլով մնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» լավագույն ռմբարկուն Բունդեսլիգայում։