Քայլի Ջենները որոշել է փորձել ջրահարսի կերպարը

0

Քայլի Ջենները օվկիանոսում հանգստանալիս որոշել է փորձել ջրահարսի կերպարը։

Khy-ի հիմնադիրը կիսվել է սեքսուալ լուսանկարների շարքով, որոնցում Chanel-ի բիկինիով է: Հավաքածուն բաղկացած էր նեղլիկ բիկինիից, որը պատված էր փայլուն արծաթագույն սեկվիններով: Ջենները օվկիանոսի ափին ցուցադրել է իր անհավանական կազմվածքը։
Նա նաեւ ցուցադրել է մի քանի դետալ, ներառյալ իր սեւ եւ բեժ գույնի տրիկոտաժե պայուսակները, որտեղ տեղավորել էր որոշ իրեր, ինչպես նաեւ՝ դեղին, կապույտ եւ մանուշակագույն հոլոգրաֆիկ մատնահարդարումն ու հետաքրքիր մատանիները:
Երեկոյան Քայլին կրել է երկար թեւերով, մինչեւ հատակը հասնող շողշողացող զգեստ, որը փայլում է լույսի ներքո:
Նա  իր արեւային փայլն ընդգծել է բրոնզագույն դիմահարդարմամբ, որը լրացրել է փայլուն վարդագույն շուրթերով, իսկ վարսերը հավաքել է դասական սանրվածքով:

Leave A Reply

Your email address will not be published.