Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը

0

Գիտնականները պարզել են, որ արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերություններն ու բարելավել գարեջրի համը, ասել է կատարված հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Քևին Ֆերստրեպենը։

16 հոգուց բաղկացած համտեսողների խումբը երեք տարի շարունակ համտեսել է և գայլուկի համով, քաղցրությամբ, թթվայնությամբ ու շուրջ 50 այլ հատկանիշներով գնահատել 250 գարեջրից յուրաքանչյուրը:

Համադրելով տարբեր տվյալների համակցություններ՝ գիտնականների թիմը ստեղծել է մեքենայական ուսուցման վրա հիմնված նմուշներ՝ կանխատեսելու համար, թե ինչպիսին կլինի գարեջրի համը և դրա գնահատականը՝ ըստ բաղադրության: Այնուհետև նրանք ստացված արդյունքներն օգտագործել են՝ բարելավելու արդեն իսկ առկա առևտրային գարեջրի որակը՝ հավելելով նյութեր, մասնավորապես կաթնաթթու և գլիցերին, որոնք գարեջրի նմուշները գնահատելիս նշվել են որպես ընդհանուր որակի բարելավման կարևոր գործոններ:

Համտեսող հանձնախմբի եզրակացությունները ցույց են տվել, որ հավելումները բարելավում են ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային գարեջրի վարկանիշը այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են քաղցրությունը, թնդությունը և ընդհանուր գնահատականը:

Leave A Reply

Your email address will not be published.