Նարինե Աբգարյանի գրքի հիման «Մանյունյա. արկածներ Մոսկվայում» նոր ֆիլմում Յուրի Նիկուլինն արհեստական ինտելեկտի օգնությամբ «կվերակենդանանա»
Պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը «Մանյունյա. արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգության շնորհանդեսի ժամանակ խոստովանել է. որ ֆիլմի հերոսներից մեկը լինելու է Յուրի Նիկուլինի կերպարը, հայտնում է «Бюллетень кинопрокатчика»։
Սա Ռուսաստանում մահացած դերասանի տեսքն ու ձայնը արհեստական ինտելեկտի միջոցով վերստեղծելու առաջին հաջող փորձն է։ Ֆիլմի ստեղծողները ընտանիքից թույլտվություն են ստացել օգտագործել Նիկուլինի կերպարը։ Աշխատանքը տևել է մոտ 8 ամիս, և, դատելով ցուցադրված երեք տեսարաններից, արդյունքն իսկապես տպավորիչ է։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 80-ականների սկզբին, և Նիկուլինը կդառնա Մանյունյայի և նրա ընկերների արկածների պատմության առանցքային կերպարներից մեկը։ Անդրեասյանը նաև նշել է, որ աստղի կերպարը չի կարող օգտագործվել գովազդային արշավում, այդ թվում՝ թրեյլերներում։
«Մանյունյա. արկածները Մոսկվայում» (2024) հերոսների նոր պատմությունն է Մանյունյայի մասին հայտնի շարքից, որը ստեղծվել է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բեսթսելեր գրքի հիման վրա։