Առաջարկվել է կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոց. Science Translational Medicine
Գիտնականներն առաջարկել են կաթնագեղձի քաղցկեղի ագրեսիվ եւ դժվար բուժվող տեսակի դեմ պայքարի նոր պոտենցիալ միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։
Գիտական աշխատանքը հիմնված է այն գաղափարի վրա, որ կաթնագեղձի բացասական ուռուցքների կողմից եռակի արտադրվող նյութերը կարող են օգտագործվել հենց այդ ուռուցքների դեմ պայքարում։ Մասնագետներն ուսումնասիրել են քաղցկեղի այդ տեսակի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) եւ պարզել գուանոզինդիֆոսֆատ-մանոզայի՝ GDP-M-ի միացություն, որը խոչընդոտում է ԴՆԹ-ի վերականգնմանը։
GDP-M-ն նուկլեոտիդային շաքար է, որը գլիկոզիլտրանսֆերազային ռեակցիաների սուբստրատ է մարդու մետաբոլիզմում։ Այն նաեւ արտադրվում է Escherichia coli աղիքային ցուպիկի կողմից եւ կարող է վերարտադրվել սինթետիկ ճանապարհով լաբորատորիայում։
Փորձերը ցույց են տվել, որ այդ մետաբոլիտի օգտագործումը ուռուցքի բջիջները դարձնում է ավելի խոցելի ԴՆԹ-ն վնասող դեղերի համար։ Բացի այդ, GDP-M-ն ուժեղացրել է իմունային վերահսկիչ կետերի եւ PARP ինհիբիտորների (թարգետ գործակալների դաս, որոնք կիրառվում են կաթնագեղձի քաղցկեղի դեպքում) հակամարմինների արդյունավետությունը։
Հեղինակների խոսքով՝ GDP-M-ն կարող է մոտ ապագայում նպաստել թերապիայի ստեղծմանն այն մարդկանց համար, որոնք կաթնագեղթի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձեւն ունեն։