Ընդեղենն ավելի քիչ ճարպեր է պարունակում, քան միսը. The Conversation
Սիսեռը, ոսպը եւ ոլոռն ավելի քիչ ճարպեր են պարունակում, քան միսը։ Բացի այդ, դրանց աճեցումը վնաս չի պատճառում շրջակա միջավայրին։ Այս մասին The Conversation պարբերականին ասել է փիլիսոփայության եւ սնվելու հոգեկենսաբանության դոկտոր Քետրին Էփլթոնը։
Մասնագետը նշել է, որ մսի արտադրությունը վնասում է բնապահպանությանը։ Բազմաթիվ կենդանիներ պահելը պահանջում է հողի, կերերի եւ ջրի մեծ քանակություն, իսկ դրանց մարսողության համակարգի մնացորդներն ազդում են տեղային եւ գլոբալ գործընթացների վրա բնության մեջ։
Ընդեղենի (սիսեռ, ոսպ, լոբի, ոլոռ) աճեցումը վնասակար ազդեցություն չի գործում շրջակա միջավայրի վրա։ Բացի այդ, ընդեղենը պարունակում է շատ սպիտակուց, որն առողջ սնվելու կարեւորագույն բաղադրիչներից է։ Սպիտակուցը մասնակցում է մկանների, ջլերի, օրգանների եւ մաշկի բջիջների, ինչպես նաեւ ֆերմենտների, հորմոնների, նեյրոմեդիատորների եւ տարբեր մոլեկուլների ստեղծմանը, որոնք կատարում են բազմաթիվ կարեւոր գործառույթներ օրգանիզմում։
Էփլթոնը նշել է, որ մսի համեմատ ընդեղենում ճարպերն ավելի քիչ են։ Դրանց ավելցուկը սննդաբաժնում հանգեցնում է մարսողության վատացման եւ ստամոքսի թաղանթի գրգռման։ Սիսեռը, ոսպը եւ դրանցից պատրաստված կերակուրները (օրինակ՝ հումուսը) հարուստ են բջջանյութով՝ չմարսվող սննդային թելեր, որոնք աղիներում վերամշակվում են օգտակար մանրէների կողմից եւ խթանում օրգանի աշխատանքը։