Կիտրոնը կենցաղում օգտագործելու վեց եղանակ

0

Իր վառ դեղին գույնով եւ թարմացնող բույրով կիտրոնն ավելին է, քան, պարզապես, խոհանոցի հասարակ բաղադրիչ: Ահա կիտրոնի օգտագործման մի քանի եղանակ:

Բնական մաքրող միջոց․

Կիտրոնը լայնորեն օգտագործվող էկոլոգիապես մաքուր մաքրող միջոց է, որը կարելի է կիառել խոհանոցային ծորակների կուտակումներից խուսափելու եւ ձեր լոգարանը փայլուն պահելու համար:

Կիտրոնի բնական թթվայնությունը բացում է դրա հզոր մաքրող ունակությունները: Կիտրոնաթթուն, որը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով, ջրի հետ խառնվելիս դառնում է անփոխարինելի օգնություն։

Այս տնական խառնուրդն արդյունավետ է բծերի, ճարպի եւ համառ հոտերի դեմ: Որպեսզի ձեր սուրճի մեքենայի տեսքը լավագույնս լինի նույնիսկ լվանալուց հետո, դատարկ կաթսայի մեջ ավելացրեք 1-2 բաժակ սառույց, մի քիչ աղ եւ կտրատած կիտրոն։ Թափահարեք բոլոր բաղադրիչները։ Լվացեք եւ կրկնեք ամեն օր։

Տնային բուրավետ թարմացնող միջոց․

Օգտագործեք կիտրոնի թարմացնող բույրը՝ ձեր բնակելի տարածքին հաճելի հոտ հաղորդելու համար:

«Դրա համար ջրով կաթսայի մեջ եռացրեք կիտրոնի շերտը մի բուռ մեխակի հետ: Խառնուրդը կիտրոնային թարմություն կհաղորդի օդին»,-նշվում է Մարթա Ստյուարտի կայքում:

Այգու վնասատուներին վանող միջոց.

Կիտրոնը գործում է որպես բնական վանող միջոց՝ այգու սովորական վնասատուների դեմ: Ստեղծեք ցիտրուսային հիմքով սփրեյ՝ խառնելով կիտրոնի հյութը ջրի հետ։ Այն կարող է բույսերը պաշտպանել միջատներից: 

Կիտրոնի թուրմ՝ մազերի համար.

Դուք կարող եք վերականգնել ձեր մազերի փայլը կիտրոնով ողողելու միջոցով: Թթվայնությունը օգնում է հեռացնել շամպունի մնացորդները եւ բարձրացնել ձեր մազերի բնական փայլը:

Հակակոռոզիոն լուծույթ.

Պայքարեք մետաղական մակերեսների ժանգի դեմ՝ կիտրոնի հյութի եւ աղի մածուկ քսելով:

Ըստ Finewoodworking.com-ի՝ կիտրոնի հյութի թթվայնությունը օգնում է հեռացնել ժանգը մետաղից, իսկ աղը գործում է որպես մեղմ հղկող նյութ, որը չի քերծում պողպատը:

Կահույքը փայլեցնող միջոց.

Կիտրոնի խառնուրդը կարող է մաքրել եւ սնուցել փայտե մակերեսները՝ տալով ձեր կահույքին բնական փայլ եւ հաճելի բուրմունք:

«Կիտրոնի հյութը եւ սպիտակ քացախը հավասար մասերով չափեք եւ լավ խառնեք։ Լցրեք խառնուրդը շշի մեջ եւ ցողեք գործվածքի կամ կահույքի այն հատվածների վրա, որտեղ անհրաժեշտ է»,-գրում է Murphyoilsoap.com-ը:

Leave A Reply

Your email address will not be published.