SpaceX-ը Լուսին է ուղարկել Odysseus մոդուլը․ այն կդառնա մասնավոր ընկերության ստեղծած 1-ին սարքը, որ վայրէջք կկատարի Լուսնի վրա

0

Ամերիկյան Intuitive Machines ընկերության Odysseus (IM-1 Nova-C) սարքը, որը նախատեսված է Լուսնի վրա վայրէջք կատարելու համար, հաջողությամբ տիեզերք է ուղարկվել ամերիկյան SpaceX օդատիեզերական ընկերության Falcon-9 հրթիռով։ Այս մասին հաղորդվում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) SpaceX-ի պաշտոնական էջում։

Odysseus-ը պետք է 370,000 կիլոմետր հեռավորություն անցնի։ Եթե ​​առաքելությունն ընթանա ըստ պլանի, ապա մոդուլը Լուսնի ուղեծիր կհասնի փետրվարի 21-ին, իսկ արբանյակի մակերես կիջնի փետրվարի 22-ին։

Հաջողության դեպքում Odysseus-1-ը կդառնա պատմության մեջ մասնավոր ընկերության ստեղծած առաջին մասնավոր սարքը, որն անվտանգ վայրէջք է կատարել Լուսնի վրա:

Intuitive Machines-ը NASA-ից 118 մլն դոլար է ստացել Լուսնի վրա մի շարք փորձարկումներ իրականացնելու համար: Ընկերությունը նաև ներգրավել է իր հաճախորդներին, այդ թվում՝ սպորտային հագուստ արտադրող Columbia Sportswear-ին: IM-1-ն իր հետ տարել է նաև մետաղական գործվածքից պատրաստված Columbia բաճկոնը, որի ջերմամեկուսիչ հատկությունները պետք է փորձարկվի տիեզերքում։

Բացի դրանից՝ ժամանակակից նկարիչ Ջեֆ Քունսը Odysseus-ի հետ Լուսին է ուղարկել իր մի քանի քանդակներ: 

Leave A Reply

Your email address will not be published.