Անդրեյ Մալախովին մեղադրել են մանկական պոռնոգրաֆիա գովազդելու համար
Անդրեյ Մալախովը իր «Ուղիղ եթեր» («Прямой эфир») շոուի ընթացքում գովազդել է մանկական պոռնոգրաֆիայի «աստղին» մասին, հայտնում է Telegram-ի «Медиакиллер» ալիքը։
Հայտնի թոք-շոուի թողարկումներից մեկը նվիրված էր Սերգեյ Կրոպոչկինի զոհերին։ Նա մոդելային գործակալության լուսանկարչի անվան տակ անչափահաս աղջիկներին տարել է իր տուն, գայթակղել, իսկ նրանց մերկ լուսանկարները վաճառել համացանցում, ինչի համար դատապարտվել է։
Շոուի հերոսւները «սեւ» լուսանկարչի մի քանի հերոսուհիներն են եղել։ Համացանցի օգտատերերը հասկացել են, որ նրանցից մեկը՝ «բարդ ճակատագրով տխուր աղջիկը» Մարիա Բոբկոն է։ «Медиакиллер»-ի հաղորդմամբ՝ նա այնքան էլ «չի տխրել» իր փորձից, քանի որ փորձում է «մեծացնել հետաքրքրությունը» եւ «գումար աշխատել ինչպես հնարավոր է»։
Որպես օրինակ՝ հրատարակությունը ներկայացրել է նրա մի շարք ֆոտոշարքեր, Instagram-ի եւ «ВКонтакте»-ի, Telegram-ի էջերն ակտիվորեն վարելը. իբրեւ թե վերջինում նա դոնաթների փոխարեն ուղարկում է իր մերկ լուսանկարները։
«Ուղիղ եթեր»-ը հրաշալի հնարավորություն դարձավ Բոբկոյի համար՝ իր մասին հայտարարելու ավելի խոշոր գավազդատուներին»,- գրում է «Медиакиллер»-ը՝ գանգատվելով, որ Ռուսաստանում հեռուստատեսությունն «այլեւս հնարավոր չէ փրկել»։