Ամերիկահայ երգչուհի Կարինը, 4 տարվա դադարից հետո, ներկայացրել է իր նոր երգը

0

Ամերիկահայ երգչուհի Կարինը (Káryyn) վերադարձել է նոր երգով։ «Anthem for They Who Know»-ն համատեղ արտադրվել է Հադսոն Մոհավկի եւ Բյորկի Մարթա Սալոնիի կողմից։

«Ես ուզում էի ձեզ նվիրել այս երգը, քանի որ կարծում եմ, որ այն արտացոլում է պահը»,-ասել է Կարինը,-«Այն համաշխարհային մասշտաբով ցանկացած տեսակի բռնությանը դիմակայելու մասին է: Սա իմ անձնական բողոքի երգն էր վերջին մի քանի տարիների ընթացքում։

Այս երգի ուղերձը ազատագրման մասին է՝ անձնական եւ կոլեկտիվ: Հուսով եմ, որ այն ուժ կտա բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն, որպեսզի ճշմարտությունն ասեն իշխանությանը՝ հայտարարելով. «Ես թույլ չեմ տա, որ վախն ինձ բանտարկի կամ լռեցնի»: Ես գիտեմ, թե ինչ է մենակ մնալն ու արահայտվելու համար վախենալը: Ես նաեւ ծանոթ եմ ահռելի ազատությանը, որը գալիս է, երբ ճանաչում ես քո արժեքը եւ օգտագործում քո ձայնը ճշմարտության համար: Գոնե իմացիր, որ մենակ չես»,- նշել է երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.