Մահացել է ռուս հայտնի դերասան Յուրի Սոլոմինը

0

89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Малый» թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Յուրի Սոլոմինը, հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարի տեղակալ Բորիս Լյուբիմովին։ Նա հավելել է, որ Սոլոմինը մահացել է հիվանդությունից հետո։

Հունվարի 9-ին Սոլոմինը դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր անցյալ տարվա նոյեմբերի 6-ից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան, նա ինսուլտ էր տարել։

Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին։ Նա Սովետական ​​եւ ռուս հայտնի դերասան էր, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ։ 1988 թվականից՝ Ռուսաստանի պետական ​​ակադեմիական «Малый» թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Նրա լավագույն կինոգործերից են՝ Պավել Կոլցով («Նորին գերազանցության ադյուտանտը», 1969 թ.), Վլադիմիր Արսենեւ («Դերսու ուզալա», 1975 թ.), մայոր Զվյագինցեւ («Շրջափակում», 1975- 1978) , Պանդոկապետը եւ Հենրիխ Էյզենշտեյնը (հեռուստաֆիլմեր «Սովորական հրաշք» եւ «Չղջիկը», երկուսն էլ 1979 թ.), Վլադիմիր Ալեքսանդրովիչ («Լույսը պատուհանում», 1980 թ.), Բժիշկ Գրադով («Մոսկվայի սագա», 2004 թ.)։

2020 թվականին Սոլոմինին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում։ Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III եւ IV աստիճանների շքանշանով։

Leave A Reply

Your email address will not be published.