Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

0

Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

8 հունվարի, 2024  14:12

Ութսունինը տարեկան հասակում մահացել է շվեյցարացի ականավոր գիտնական Նիկլաուս Վիրտը, որը Pascal և Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծող և առաջատար մշակողն է։ Այս մասին հաղորդվում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիայի (ACM) կայքում։

Ինչպես տեղեկացնում է ասոցիացիան, գիտնականը մահացել է հունվարի 1-ին։

Նիկլաուս Վիրտը մշակել է համակարգչային մի շարք նորարարական լեզուներ, այդ թվում՝ EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ը և PASCAL-ը, որոնք հիմք են հանդիսացել ապագա համակարգչային լեզուների, համակարգերի և ճարտարագիտական ​​հետազոտությունների համար:

1984-ին նրան շնորհվել է հեղինակավոր Թյուրինգի մրցանակ՝ ծրագրավորման լեզուների ոլորտում ունեցած ավանդի համար։ Pascal ծրագրավորման լեզուն դարձավ նրա ամենահայտնի աշխատանքը։

Leave A Reply

Your email address will not be published.