Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց

0

Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո անսպասելիորեն բաժանվել է ամուսնուց՝ Իգոր Կուզնեցովից։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

Լելը վաղուց մենակ է ներկայանում հանրային վայրերում, թեեւ նախկինում երգչուհուն, պարբերաբար, ուղեկցում էր ամուսինը՝ գործարար Իգոր Կուզնեցովը։ Պարզվում է՝ Կատյան գաղտնի ու անաղմուկ բաժանվել է իր միակ դստեր հորից։

18 տարվա հարաբերություններից եւ 15 տարվա օրինական ամուսնությունից հետո Կատյան որոշել է լուծարել իր միությունը գործարարի հետ: Արտաքինից զույգը իդեալական տեսք ուներ եւ համարվում էր շոու-բիզնեսի ամենաամուրներից մեկը։ Երգչուհին ինքն է ամուսնալուծության հայց ներկայացրել, սակայն հրաժարվում է անձնական թեման մեկնաբանել մամուլում։

«Կատյան շատ աշխատասեր է, այս տարիների ընթացքում նա աշխատել ու ջանք չի խնայել՝ ապահովելով իր աղջկան, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա։ Իսկ Իգորը, կարելի է ասել, նստել էր նրա վզին, կնոջից մի քանի անգամ պակաս ստացել, ինչի պատճառով էլ զույգը, ժամանակ առ ժամանակ, բախումներ ու սկանդալներ է ունեցել։ Ամենուր գրում են, որ Կուզնեցովը գործարար է, բայց իրականում նա վաղուց բիզնես չունի»,- StarHit-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Leave A Reply

Your email address will not be published.