Վիետնամում գրանցվել է կապկի ծաղիկով վարակման 56 դեպք
Վիետնամի առողջապահության նախարարությունը գրանցել է կապկի ծաղիկով վարակման ընդհանուր առմամբ 56 դեպք՝ աշխարհում հիվանդության ի հայտ գալու պահից ի վեր, տեղեկացրել է VnExpress լրատվական պորտալը։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, որը ներկա պահին ստացել է երկրի վերաբերյալ ամբողջական վիճակագրությունը, հիվանդության դեպքերը գրանցվել են յոթ քաղաքներում եւ նահանգներում, այդ թվում 46 դեպք հարավային Հոշիմին մեգապոլիսում։ Այնտեղ գրանցվել է կապկի ծաղիկից Վիետնամում առաջին մահվան դեպքը։ Գերատեսչությունում նշել են, որ վարակված պացիենտների միջին տարիքը 32 տարեկանն է, նրանց մեծ մասը՝ մոտ 93 տոկոսը, 18-49 տարեկան տղամարդիկ են։ Վարակվածների մոտ 63 տոկոսը ՄԻԱՎ ունի։
Կապկի ծաղիկով վարակման առաջին երկու դեպքերը Վիետնամում հաստատվել են 2022թ. հոկտեմբերին։ Դրանք հայտնաբերվել էին տեղի քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել էին արտասահմանից։ Այս տարվա հոկտեմբերի սկզբին հարավային Բինզիոնգ նահանգում պաշտոնապես հաստատվել է Վիետնամում առաջին դեպքը, երբ կապկի ծաղիկի վիրուսը մարդուց փոխանցվել է մարդուն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծաղիկը հայտարարել է գլոբալ արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում՝ դրա արագ փոխանցման եւ հետագա տարածման վտանգի պատճառով։ Հիվանդությունը կարող է մարդուց մարդուն փոխանցվել օդակաթիլային ճանապարհով եւ ուղիղ շփման միջոցով, ներառյալ սեռական շփումը։ Կապկի ծաղիկի ընդհանուր ախտանշաններն են տենդը, գլխացավը, մկանային ցավը, հոգնածությունը, ավշային հանգույցների այտուցվածությունը եւ ցանը։