Սոնայի նոր տեսահոլովակը՝ Մկրտիչ Արզումանյանի, Լեւոն Մալխասյանի մասնակցությամբ ու «Մեր բակի» հուշերով
Սոնան Երեւանին նվիրված նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ Երգչուհու նոր աշխատանքն աչքի է ընկնում հաճելի հուշերով՝ ներկայացնելով «Մեր բակը» ֆիլմից դրվագներ, այդ թվում՝ Սոնայի ու Մկոյի հանդիպումը՝ մեր օրերում, Երեւանի խորհրդանշական վայրերից մի քանիսն ու քաղաքի վառ դեմքերին՝ Աշոտ Ղազարյանին, ջազի լեգենդ Լեւոն Մալխասյանին, Գրիշա Աղախանյանին, Ռուբեն Ջաղինյանին։
«Երեւան» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, որին եւս կտեսնեք տեսահոլովակի դրվագներից մեկում։ Գործիքավորումը կատարել է Արմեն Սարգսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։
Մեկնաբանությունների բաժնում շատերն են շնորհակալություն հայտնել Սոնային ոչ միայն Երեւանի մասին «գեղեցիկ երգի», այլեւ՝ «անցյալի հիշողություններն արթնացնելու» համար։