Ստոիչկով․ Մեսին արժանի է այս տարի «Ոսկե գնդակի»
«Բարսելոնայի» եւ Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում ֆավորիտ է համարում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։
«Մեսին մինչեւ վնասվածքը 8 անընդմեջ խաղում հաղթանակ բերեց «Ինտեր Մայամիին»։ Դուք չեք պատկերացնում, թե նա ինչ ազդեցություն ունեցավ ՄԼՍ-ի վրա։ Նա լեգենդ է եւ արժանի է այս տարի «Ոսկե գնդակին»»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Onda Cero-ն։
Ստոիչկովը «Ոսկե գնդակի» է արժանացել 1994 թվականին։
Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։