«Ալ Նասրը» կփորձի ձեռք բերել Դե Բրույնեին

0

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կփորձի համաձայնության հասնել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի հետ, հաղորդում է Goal.com-ը։

Սաուդյան ակումբի ներկայացուցիչները խոսել են Դե Բրույնեի գործակալի հետ եւ առաջիկայում կլինեն բանակցություններ։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է երկու հանդիպման եւ չի խաղում օգոստոսին ստացած ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով։ Դե Բրույնեն բաց կթողնի 4-5 ամիս։

Leave A Reply

Your email address will not be published.