WhatsApp-ի ամենասպասված թարմացումը. այժմ հնարավոր է մեկ հեռախոսով 2 օգտահաշիվ օգտագործել

0

Հանրահայտ WhatsApp մեսենջերն ստացել է երկար սպասված թարմացում, որը շատ օգտատերերի կուրախացնի: Այժմ հնարավոր է WhatsApp-ի մի քանի օգտահաշիվներ օգտագործել մեկ սարքում՝ առանց լրացուցիչ լուծումների կամ հավելվածների «կլոնավորման»:

Ըստ մշակողների՝ այսօրվանից մեկ հեռախոսում հնարավոր է միաժամանակ երկու WhatsApp օգտահաշիվ օգտագործել, օրինակ՝ անձնական և աշխատանքային։ Օգտատերերն այլևս ստիպված չեն լինի օգտահաշվից ամեն անգամ դուրս գալ կամ երկու հեռախոս պահել՝ երկու օգտահաշիվ ունենալու համար:

Այս հնարավորությունից օգտվելու համար օգտատերերը պետք է ունենան լրացուցիչ հեռախոսահամար և համապատասխան SIM քարտ: Multi-SIM կամ eSIM տեխնոլոգիայով հագեցած սարքերը համատեղելի են այս ֆունկցիայի հետ: Նոր հնարավորությունից օգտվելու համար հարկավոր է գնալ WhatsApp-ի կարգավորումներ, օգտանունի կողքին գտնվող սլաքը սեղմելուց հետո ընտրել «Ավելացնել օգտահաշիվ» տարբերակը և շարունակել տեղադրման գործընթացը: Բացի դրանից, գաղտնիության և ծանուցման կարգավորումները յուրաքանչյուր օգտահաշվի համար կարող են կարգավորվել առանձին՝ ընդլայնելով օգտագործելիությունը և անհատականացման տարբերակները:

Վերջերս WhatsApp  հավելվածում հայտնվել են մի շարք այլ օգտակար գործառույթներ՝ օրինակ՝ չատերը հնարավոր է արգելափակվել՝ օգտագործելով գաղտնաբառ կամ կենսաչափական տվյալներ։ Աշխատում է նաև զանգերի ժամանակ IP հասցեի պաշտպանությունը։ Բացի դրանից, մեսենջերների մշակման թիմն ամբողջությամբ վերափոխել է ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու մեխանիզմը, որպեսզի հեշտացնի այն օգտատերերի կյանքը, որոնք կարող էին պատահաբար տեսահաղորդագրություն ուղարկել ձայնային հաղորդագրություն ձայնագրելու փոխարեն՝ սեղմելով խոսափողի պատկերակը:

Leave A Reply

Your email address will not be published.