Ռոնալդուի դեմ ներկայացվել է բռնաբարության մեղադրանք

0

Ամերիկուհի Քեթրին Մայորգան ԱՄՆ-ի վճռաբեկ դատարան հայց է ներկայացրել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կողմից սեռական բռնության ենթարկվելու գործող, հաղորդում է ESPN-ը։

ԱՄՆ-ի շրջանային դատարանը մերժել էր Մայորգայի հայցը գողացված փաստաթղթեր ներկայացնելու պատճառով։

2018 թվականին Մայորգան հայտարարել էր, որ Ռոնալդուն բռնաբարել է իրեն 2009 թվականի ամռանը Լաս Վեգասում։ Նրանք ծանոթացել են ակումբներից մեկում եւ գիշերն անցկացրել միասին։ Ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը ամերիկուհին որակել է բռնաբարություն։

2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ 2018-ին Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։

Leave A Reply

Your email address will not be published.