Թալանել են Սերխիո Ռամոսի առանձնատունը
Սեւիլիայում թալանել են իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի առանձնատունը, հաղորդում է իսպանական ABC-ն։
Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Սեւիլիա» — «Լանս» (1:1) հանդիպման ժամանակ։
Տանը եղել են «Սեւիլիայի» ֆուտբոլիստի երեխաները դայակի հետ։ Նրանք չեն տուժել։ Հանցագործները գողացել են թանկարժեք ոսկերչական զարդեր։
Սերխիո Ռամոսն այս ամիս է ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Սեւիլիա»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։