Ռիկի Մարտինն ամբողջությամբ մերկ արեւայրուք է ընդունել (վիդեո)
Ռիկի Մարտինն իրInstagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որն արդեն վիրուսային տարածում է գտել։ Պատճառն այն է, որ պուերտոռիկացի երգիչն արեւայրուք է ընդունում այն ամենով, ինչով մայրն է ծննդաբերել։
«Խուսափիր արեւայրուքի գծերից»։ կարգախոսով տեսանյութը նկարահանվել է մեքսիկական Թուլումում՝ Կինտանա Ռու լողափերում հանգստանալիս: Ռիկին ցուցադրել է իր այրեւայրուք ընդոնած մարմինը, ինչպես նաեւ բազմաթիվ դաջվածքները՝ անհարթ արեւայրուքից խուսափելու պատրվակով։
Թեեւ Ջվան Ջոզեֆի հետ ամուսնալուծությունը պատճառ է դարձել, որպեսզի նա դեպրեսիայի որոշակի դրվագների բախվի, պուերտոռիկացի երգիչը մի քանի անգամ ընդգծել է, որ իրենց բաժանումն օրինակելի էր, քանի որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել գործընթացին՝ բաժանելով իրենց ունեցվածքն ու իրավունքները երեխաների խնամակալության հետ կապված: