Սիրուշոն մի քանդի կադր է բացահայտել սպասվող աշխատանքից (ֆոտո)

0

Այն, որ նորությամբ է հանդես գալու, Սիրուշոն մի քանի շաբաթ է, ինչ տեղեկացրել է հետեւորդներին ու երկրպագուներին, սակայն, թե ինչ է կոնկրետ սպասվելու, այս մասին շարունակում է լռել։ Այնուամենայնիվ, երգչուհին ինստագրամյան էջում, ժամանակ առ ժամանակ, փոքրիկ ակնկարկներ է անում սպասվող անակնկալից։

Դե, արդեն պարզ է, որ նոր աշխատանքը կոչվում է DONIK, բայց հանրությանն այն ներկայացնելու ամսաթիվն ու մյուս մանրամասները դեռեւս մնում են խորհրդավոր։ 

Սիրուշոն միայն երկու լուսանկար է տեղադրել՝ բացահայտելով որոշ կադրեր։

Նախորդ ամիս երգչուհին առաջին անգամ էր խոսել սպասվող նորության մասին․ «Հոգիս ու միտքս հանգիստ չեն, ինչպես յուրաքանչյուր սրտացավ հայինը… Տեւական ժամանակ է՝ չեմ ներկայացրել նոր ստեղծագործություններ. ցանկություն ու սիրտ չկա։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ պետք է աշխատել։ Հուսով եմ՝ իմ նոր աշխատանքներով կոգեւորեմ, կհուզեմ ու, գոնե, մի քիչ դրական զգացողություններ կարթնացնեմ մարդկանց մեջ…«Դոնիկ», շուտով»,-գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.