Հայկական տարազը ներկայացվել է Բուլղարիայում (ֆոտո)

0

«Տերյան մշակութային կենտրոն»-ը եւ Հայաստանի պատմության թանգարանը համատեղ Բուլղարիայում մասնակցում են Ավանդական արհեստների XVIII միջազգային տոնավաճառին` ներկայանալով «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությամբ։ 

Միջոցառումը տեղի է ունենում Գաբրովոյի Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում։  Էթարը (Етър) գտնվում է Գաբրովո քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Սիվեկ գետի ափին եւ ունի 46 ճարտարապետական կառույցներ, որոնք ներկայացնում են 25 հնագույն մասնագիտություններ:

Այն մեկ փողոցի վրա տեղակայված վարպետների քաղաք է, որի երկայնքով քայլելիս կարող եք անցնել տարածությունն ու ժամանակը եւ հայտնվել դարավոր Բուլղարիայում: Այստեղ կյանքը եռում է. ջրաղացներն աղում են, դարբինները դարբնում են, ջուլհակները հյուսում են, տնային տնտեսուհիները պատրաստում են, և այս ամենը՝ հիացած այցելուների աչքի առաջ:

Leave A Reply

Your email address will not be published.