Մարինկա Խաչատրյանը՝ նոր ֆոտոշարքում
Բացահայտելով ներքին աստվածուհուն ու արվեստին ավելի մոտ․ Մարինկա Խաչատրյանը հետեւուորդներին ներկայացել է նոր ֆոտոշարքով։ Կապուտաչյա դերասանուհին այս անգամ փայլել է ոչ միայն արտաքին գեղեցկությամբ, այլեւ դրսեւորվել ավելի կրեատիվ մոտեցումներով։
Մարինկան կրում է հրեշտակների պատկերով զարդարված երկնագույն կորսետ, որը համադրել է սպիտակ, ուղիղ շրջազգեստի հետ։ Դերասանուհին նուրբ կեցվածք է ընդունել քանդակների ու վարագույների ֆոնին։ «Բացահայտիր քո ներքին աստվածուհուն»,-բեքսթեյջային տեսանյութին կից գրել է նա։
Մարինկայի նոր լուսանկարների հեղինակը Serin Matous-ն է, ոճաբանը՝ Սոսե Սահակյանը։
Հավելենք, որ դերասանուհին այս շրջանում նկարահանվում է «Գերիներ» նախագծում։