Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ Լիոնել Մեսիի թիմակիցը

0

Այս ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռացած 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի թիմակիցն ամերիկյան «Ինտեր Մայամիում», որը առաջարկ է արել նրան, հաղորդում է իսպանական AS-ը։

Ազարը առաջարկներ ունի նաեւ Սաուդյան Արաբիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շոտլանդիայի ոչ առաջատար ակումբներից, սակայն ֆուտբոլիստը չի համարում, որ կարող է վերադարձնել մարզավիճակը, թեեւ նրա շրջապատը փորձում է համոզել նրան շարունակել կարիերան։

2019-ին Ազարը Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել «Ռեալ» 115 միլիոն եվրոյի դիմաց։

Leave A Reply

Your email address will not be published.