Յոթ նշան, որ Ձեր կողքին հիանալի կին է

0

 

1. Նա դրդում է ձեզ հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում: Նա վստահ է, որ դուք կարող եք ընդունել ճիշտ որոշումներ: Նա ձեր աջակիցն է, ոչ թե մարզիչը:

2. Նա չի փորձում ձեզ ստիպել խանդել: Նա վստահ է ինքն իր վրա, գիտի իր արժեքը եւ որ դուք գիտեք այդ մասին: Նա խաղեր խաղալու անհրաժեշտություն չունի՝ ցույց տալու համար, որ արժանի է ձեզ:

3. Նա արքայադստեր բարդույթ չունի: Նա պահանջում է, որ դուք նրան հարգանքով վերաբերվեք ոչ միայն նրա համար, որ նա ձեր սիրելին է կամ որ կին է: Նա ակնկալում է, որ դուք հարգանքով կվերաբերվեք ձեր ընտանիքին եւ ընկերներին, եւ նման վերաբերմունք է սպասում նաեւ իր նկատմամբ:

4. Նա ունի իր կյանքի մի մասը, որտեղ դուք չկաք. ընկերներ, հոբբի, կարիերա, ինչ ասես: Նա բավականաչափ  անկախ է եւ վստահ, որ կարիք չունի ձեր ներկայությանն ամեն տեղ:

5. Դուք անգամ չեք մտածում՝ արժե նրան հրավիրել ինչ-որ միջոցառման. ընկերների հետ հանդիպում, կորպորատիվ, ծնողների մոտ: Նա գիտի՝ ինչպես իրեն պահել տարբեր իրավիճակներում: Նա բավականաչափ հասուն է՝ լավ տպավորություն թողնելու համար ձեր գործընկերների վրա, եւ բավականաչափ իմաստուն ՝ ընկերների հետ  ժամանակ անցակացնել կարողանալու  համար:

6. Նա հետեւում է իրեն: Դա չի նշանակում, որ նա իդեալական է, բայց նա միշտ ձգտում է կատարելության:  Դուք կարիք չունեք նրան ասելու, որ նա ինչ-որ խնդիր պետք է լուծի: Նա ինքնաբավ է, ինքն է հասկանում՝ ինչպես լուծել խնդիրները: Նրան պետք է զուգընկեր, ոչ թե հայրիկ:

7. Նա միշտ ներկայանում է որպես անհատ, ոչ թե որպես ձեր ընկերուհի: Ձեր կարգավիճակը ոչ մի բան չի նշանակում, բացի նրանից, որ դուք միասին եք:

Leave A Reply

Your email address will not be published.