Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հայտնել են երկրորդ երեխայի սեռը

0

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կրկին դուստր են ունենալու։ Այս մասին մարզուհին պատմել է իր սոցցանցերի բաժանորդներին։

41-ամյա Սերենա Ուիլյամսը կիսվել է մի տեսանյութով, որն արվել է երեխայի սեռը պարզելու առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր մարզիկի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը։

«Հուզիչ արկած է սկսվում։ Ես մի փոքր նյարդայնանում եմ, քանի որ ոչ մի պահեստային ծրագիր չունեմ, եթե պարզվի, որ տղա է»,- տեսանյութում ասել է Սերենա Ուիլյամսը։

Սերենա Ուիլյամսն իր երկրորդ հղիության մասին հայտարարել էր 2023 թվականի Met Gala-ի ժամանակ՝ մայիսի 1-ին, միաժամանակ Instagram-ում հրապարակելով լուսանկար, որտող երեւում էր նրա որովայնը։ Ավելի ուշ Ուիլյամսը նշել է, որ իրենք դստեր՝ Օլիմպիայի հետ նորությամբ կիսվել են գալայից անմիջապես առաջ, քանի որ նա «գաղտնիքներ պահել չի կարող»։

«Համոզված եմ, որ աղջկա հայր եմ դառնալու»,- ավելի վաղ ասել էր Ալեքսիս Օհանյանը՝ պատասխանելով Ուոլասի հարցին։ Օհանյանը, խոստովանել էր, որ դեռ չգիտեն երեխայի սեռը, բայց կանխատեսել՝ «…եթե մենք 50 երեխա էլ ունենանք, նրանք բոլորն աղջիկ կլինեն»։

Leave A Reply

Your email address will not be published.