Մբապեն այլեւս չի կարող գործող պայմանագրով երկարաձգել համագործակցությունը ՊՍԺ-ի հետ

0

Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս երկարաձգելու հնարավորություն այլեւս չունի։ Ժամկետը լրացել է հուլիսի 31-ին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Գործող պայմանագիրը կավարտվի 2024թ․ հունիսին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Մբապեն ցանկանում է հաջորդ ամռանն անվճար միանալ Մադրիդի «Ռեալին», որն այս ամռանը տրանսֆերի վերաբերյալ առաջարկ ՊՍԺ-ին չի արել։

ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է հեռացնել ֆուտբոլիստին թիմից, եթե նա չկնքի նոր պայմանագիր։

Սաուդյան «Ալ Հիլյալն» ու անգլիական «Լիվերպուլը» ցանկանում են մեկ տարով վարձակալել Մբապեին, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

Leave A Reply

Your email address will not be published.