«Բենեֆիսը» տապալվեց իսկ խաղաքարտերը բացվեցին «Արարատյան ալյանս» ինստիտուտի անդրադարձը՝ անցնող շաբաթվա քաղաքական իրադարձություններին
Հայաստանի իշխանությունների ձեռնարկածքայլերից անկախ՝ Հայաստանն ու Արցախը կապողԼաչինի միջանցքը շարունակվում է փակ մնալ: Աշխարհաքաղաքական բոլոր բևեռներիցԱդրբեջանի իշխանություններին կոչեր են արվումբացել միջանցքը հումանիտար բեռների, քաղաքացիների ազատ տեղաշարժի համար, բայցայդ երկրի իշխանությունները համառում են՝ արհամարելով նույնիսկ Հաագայի դատարանիմիջանկյալ որոշումները: ՀՀ վարչապետի կողմիցԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ճանաչելու մասինհայտարարությունը ադրբեջանական կողմինայնպիսի հաղթաթուղթ է տվել, որով չեզոքացնում ենիրենց ուղղված բոլոր կոչերն ու պահանջները: Ադրբեջանը Արցախի հյության հարցը հայտարարելէ իր երկրի ներքին գործ և թույլ չի տալիս որևէմիջազգային միջամտություն՝ փաստացի սովի և ցեղասպանության սպառնալիք ստեղծելովարցախահայության համար: Հարկավոր է նշել, որթեև Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց իրհարթակում արտգործնախարարների եռակողմհանդիպում կազմակերպել վաշինգտոնյանբազմօրյա բանակցային փուլից և ՎիեննայումԵվրամիության միջնորդությամբ բարձրմակարդակի բանակցություններից հետո, բայց դաոչ մի դրական ազդեցություն չունեցավ Արցախիապաշրջափակման վրա: Պաշտոնական Երևանըպնդում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղբանակցությունների վրա, որը ադրբեջանականկողմին նոր հնարավորություններ է տալիս ավելիխիստ պահանջներ ներկայացրել Հայաստանին և ավելի ամրապնդել իր ծավալապաշտականդիրքերը: Հենց դրա շուրջ էլ ծավալվեցին հիմնականգործընթացները Հայաստանում և Արցախում, որոնցգագաթնակետը դարձավ հումանիտար օգնությամբ Հակարիի կամուրջ հասած ավտոշարասյունը:
Հումանիտար բեռն ադպես էլ ադրբեջանականանցակետը չի հատել, բայց դրա քաղաքականնպատակներն ու հետևանքներն արդեն նշմարելիեն: ՀՀ իշխանությունների հովանավորչությամբիրականցվող այս դեմարշը մի քանի սլաքներ ունի: Նախ ՀՀ իշխանությունները ներքին լսարանինփորձում են ապացուցել, թե իրենք Արցախի համարոչինչ չեն խնայում: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանըփորձում է իր վարած ապաշնորհ արտաքինքաղաքականությունը դուրս բերել փակուղուց և հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավել իրցունգցվանգային ջղաձգումներին: Պատահական չէ, որ՝ Գորիսում, դեռևս փետրվար ամսից կուտակածմոտ 250 տոննա մարդասիրական բեռ ունենալով, Փաշինյանը հապշտապ հավաքած 360 տոննա բեռըՀայաստանում հավատարմագրվածդիվանագիտական ներկայացուցիչների«նախազննությանը» հանձնեց՝ Կոռնիձորուզարկելուց առաջ: Հիմա դրա տեղափոխմանըհետևում են ԵՄ դիտորդական առաքելությաններկայացուցիչները, իսկ դեսպաններըներկայացուցիչներ են ուղարկել Կոռնիձոր:
Իսկ ռուսնե՞րը: Նրանք այս ողջ պատմությանամենաինտրիգային կողմն են: Նախ ՌԴ-ն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմհայտարարության մասնակից է և Արցախումխաղաղախահ զորակազմ ունի: Այսինքն ՌԴ-ն առանցքային դեռակարում պետք է ունենա կամնրանից դա ակնկալվում է: Թե ի՞նչ գործառույթ ունենռուս խաղաղապահները հումանիտար շարասյունըՍտեփանակերտ հասցնելու մեջ, դեռևս վիճելի է, սակայն սպասելիքները շատ են: Հենց այստեղ է թաքնված ողջ ինտրիգը: Ադրբեջանական կողմը՝ հենվելով Փաշինյանի հայտարարությունների վրա, միջանցքը և Արցախը համարում է իր սուվերենտարածք և փաստացի մերժում է ցանկացածմիջամտություն՝ իր ներքին գործերին: Փոխարենըռուս խաղաղապահներն ակամա հայտնվել եներկակի դրության մեջ, որը մի կողմից արժեզրկում է նրանց մանդատը, իսկ մյուս կողմիցհնարավորություն է բացում Հայաստանում ուԱրցախում հերթական հակառուսականքարոզչության համար:
Ինչ վերաբերվում է մարդասիրական օգնությանը, ապա ադրբեջանական կողմը հրաժարվում է այնՀակարիի անցակետով բաց թողնել և առաջարկում է Ակնա-Ստեփանակերտ երթուղին: Այս պահին դեռևսմիջազգային կոնսենսուս կա, որին համաձայն եննաև պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, որ Ակնայի ուղղությունը չի կարող այլընտրանքհամարվել Լաչինի միջանցքին: Բայց մեկ բան է այլընտրանքը, մեկ այլ բան՝ պարտադրանքը: Ակնայի երթուղին, ֆորմալ առումով, կարող է չդիտարկվել որպես այլընտրանք, բայց կարող է դառնալ պարտադրված լուծում, որն է՛լ ավելի է խորացնելու հումանիտար իրավիճակը, է՛լ ավելի է սրելու հարաբերությունների կարգավորմանհակասությունները և լեգիտիմացնելու է ԱրցախնԱդրբեջանի կազմում տեսնելու Ալիևի ու Փաշինյանիներքին համաձայնությունը: Երևանում և Ստեփանակերտում առերևույթ դրան «դիմադրում» են, բայց այս ձևական բնույթ կրողգործողություններն ապացուցում են, որ Ակնայիճանապարհը կարող է ուղղակի պարտադրվելարցախցիներին: Իսկ որ արցախցիներին սկսելու ենինչ-որ բան պարտադրել, ակնհայտ դարձավ հուլիսի25-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ամուլիասուլիսից:
Տապալված «բենեֆիսը»
Նիկոլ Փաշինյանի բոլոր ասուլիսներն ու«ինքնահարցազրույցները» միշտ սկանդալային ենեղել, որովհետև Հայաստանի վարչապետը առիթըբաց չի թողել իր բոլոր բացթողումներն ու մեղքերըուրիշների վրա բարդելու առիթը: Վերջին ասուլիսը, սակայն, խառնեց նրա խաղաթղթերը և հոգեբանական անհավասարակշռության պահինՓաշինյանը բացեց դրանք: Հավանաբար ասուլիսըպետք է գնար Արցախի շրջափակումը «ճեղքելու» փաշինյանական մտադրությունների, խնդրիվերաբերյալ միջազգային հանրության«անտարբերության» և ներհայաստանյանիրադարձությունների «ջաղջախիչքննադատության» հունով, սակայն լրագրողներընախաձեռնությունը խլեցին վարչապետից և անցաննրա նկատմամբ բացահայտ մեղադրանքներհնչեցնելուն և նրա կողմից տարածվող կեղծիքներիմերկացմանը: Արդյունքում Նիկոլ Փաշինյանըկորցրեց մինչ այդ դրսևորած ինքնատիրապետումը(վերջին անգամ նման իրավիճակում նա հայտվել էր2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո) և կատարեցայնպիսի հայտարարություններ, որոնցից մինչ այդկարողանում էր զերծ մնալ կամ գոնե հաջողությամբհերքում էր դրանց վերաբերյալ իրեն մեղսագրվողկասկածները: Ասուլիսից հետո ակնյատ է, որ ՆիկոլՓաշինյանն իր բոլոր գործողություններում՝ թե՛ 2018թվականի իշխանափոխությունից առաջ, թե՛ հատկապես դրանից հետո, ունեցել է հստակ միտումև հիմա էլ գործում է բացահայտ հակաարցախյան և հակահայկական մտայնությամբ: Այն ատելությունը, որ Փաշինյանի բերանից ժայթքեց Արցախիժողովրդի և իշխանությունների հանդեպ, ոչ միկասկած չի թողնում, որ Արցախը հանձնելու գնով իրիշխանությունը պահելու մարմաջը նրա մոտ դարձելէ սևեռուն գաղափար: Երբ նա բղավում էր, որարցախցիներին և լրագրողներին չի հաջողվիկասկածի տակ դնել կամ վտանգել Հայաստանիինքնիշխանությունը կամ անվտանգությունը, բացահայտ նկատի ուներ հենց իր անձնականիշխանությունն ու անվտանգությունը:
Ասուլիսը խորը հոգեբանական վերլուծության կարիքունի, և մենք դա կթողնենք մասնագետներին: Հիմահարկավոր է ընդգծել, որ Փաշինյանը հստակ ազդակստացավ հասարակությունից, որ իր հանդեպդժգոհություններն արդեն անցնում են անձնականատելության սահմանը: Սա նաև ազդանշան է, որայլևս մանիպուլյատիվ հնարքներով անհնար է լինելու կառավարելի պահել հանրային բողոքիդրսևումները: Ստեղծված իրավիճակի միակ ճիշտլուծումը կարող է լինել Նիկոլ Փաշինյանիհրաժարականը: Բայց ասուլիսը նաև ցույց տվեց, որնա խորացրել է իր կատարած սխալներիանդառնալիությունը, վերածվել է քաղաքական և ֆիզիկական մահապարտի, որը ետդարձիճանապարհ չունի:
Առաջիկայում Հայաստանին լրջագույն ներքինցնցումներ են սպասվում և ներհասարակականկոնսոլիդացիան, որի օրինակը ցույց տվեցինլրագրողները, կարող է արմատապես խոչնդոտելՓաշինյանի ծրագրեփրի իրագործմանը: Մեծ է հավանականությունը, որ լրագրողներիաննախադեպ համարձակությունը ՆիկոլՓաշինյանին քաղաքական վրեժխնդրության և բռնաճնշումների առիթ տա, որպեսզի կարողանապահպանել ներքին պառակտվածությունը՝ ապահովագրելով իր իշխանությունը հնարավորցնցումներից:
«Արարատյան ալյանս» ինստիտուտ