Առաջարկում եմ ատեստավորումը սկսել կառավարության անդամներից․ Ատոմ Մխիթարյան

0

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Արդյունքը՝ գիտնականների աշխատավարձերի բարձրացումն է։

Հետաքրքրքիր է, թե ո՞վ կամ ովքե՞ր են հանձնառու՝ ատեստավորել ՀՀ-ում բավականին նեղ մասնագիտացում ունեցող գիտնականներին։ Այս և այլ հարցեր Vesti.am-ն ուղղել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանին։

—          Պարո՛ն Մխիթարյան, ինչպե՞ս և ո՞վ է ատեստավորելու գինտականներին, ակադեմիկոսներին, ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնողներին։

—          Նման գործընթացը հատուկ էր միայն Խորհրդային պլանային տնտեսություն ունեցող երկրին, որևէ այլ երկրում նման օրինակ չկա։ Գիտնականի ատեսատավորումը կատարվում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտությամբ և հրապարակում է դրա արդյունքները։ Լավագույն ատեսատավորման ձևը՝ գիտնականի վարկանիշն է, որը չափվում է բազում գիտաչափական բանաձևերով։ Ինձ էլ է հետաքրքիր, թե ո՞վ պետք է անի այդ ատեստավորումը։ Այո՛, ՀՀ-ում գիտնականներն այնքան նեղ ուղղվածություն ունեն, որ դժվար գտնվի մեկը, որը կկարողանա գնահատել այդ գիտնականի ներդրումը գիտության մեջ։

Եթե ուսուցիչների դեպքում, որպես պարզ հիմանվորում, նշվում էր, որ 4 տարի բուհում սովորում են, հետո էլ նախկինում  ԽԾԲ գործոնի օգնությամբ աշխատանքի էին անցնում, կարիք կա ատեսավորել, ինչ-որ տեղ հնարավոր էր հասկանալ։ Սակայն գիտնականն այդ կոչումը ստանալու համար առնվազն գրում է թեզ, ակադեմիական աշխատանք, պաշտպանում է այն, հետո էլ հրապարակում է գյուտեր, հոդվածներ։ Բոլոր ոլորտներում ատեստավորման գնալու այս զավեշտալի ճանապարն ի՞նչ ազդեցություն է ունենալու ոլորտի համար։

—          Ինձ մոտ տպավորություն է, որ ատեստավորումից բացի այլ բան չեն կարողանում մտածել։ Այդ ատեստավորման երևույթը նախ մտավ կրթության ոլորտ, հետո՝ պաշտպանության, հիմա էլ եկել է գիտության ոլորտ։ Կարելի պարզապես վերցնել և նայել, թե ուրիշ երկրներում ինչպես են դա անում։ Թե՞ դա շղարշ է, որով փակում են այն իրավիճակը, որը գոյություն ունի այդ ոլորտներում կապված աշխտավարձի հետ։ Այդ ատեսատավորման գործընթացը մշտապես կապվում է աշխատավարձերի բարձրացման հետ, որն էական որևէ կապ չի կարող ունենալ։ Օրինակ ուսուցչի պարագայում գնահատվում է նրա խնդիր լուծելու կարողությունը, բայց դա դպրոցում չի օգտագործում, քանի որ անհրաժեշտ է մեթոդիկա և այլն։ Գիտնականներին ինչպե՞ս կարող են ստուգել, էլի ուսուցիչների նման պիտի թեստ հանձնե՞ն։ Գիտնական լինել՝ նշանակում է ազատ մտածողության մարդ լինել։ Գիտնականին ինչ-որ շրջանակի մեջ դնելը նպաստելու է նրան, որ նորմալ գիտնականներն ուղղակի թողնեն գնան Հայաստանից։  Կարո՞ղ է, օրինակ Թուրքիայից մասնագետներ հրավիրեն, որպեսզի հասկանան թե հայ լրջագույն պատմաբանները տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ինչպիսի գաղափարներ ունեն և ըստ դրա գնահատեն։ Ուղղակի ծիծաղելի է։

—          Եթե խնդիրը պարզապես աշատավարձը համաչափորեն բարձրացնելն է, ապա մեր երկրում կամ միջազգային պրակտիայում չկա չափման ինչ-որ սանդղակ, որն ընդունելի կլինի նաև գիտնականի համար։ Ամեն գիտնական չէ, որը կհամաձայնի թեստ գրել՝ աշախատավարձի մի քանի տոկոս բարձրացման համար, հատկապես, երբ հիմա էլ շարունակում է իր գործը՝ չնչին աշխատավարձով։

—          Դրանք բազմաթիվ են։ Օրինակ՝ դա կարող է լինել տպագրված հոդվածները և դրա վրա ունեցած տարբեր գիտնականների կողմից արված հղումները։ Գիտնականի պրոդուկտը իր գիտական հոդվածն է, իսկ հետաքրքրությունն այն է, որ մյուսները հղումներ են անում։ Ակադեիկոսներին ո՞վ պետք է գնահատի։ Առաջարկում եմ ատեստավորման արդյունավետությունը փորձարկելու համար, սկսեն կառավարության անդամներից։ Որպես պիլոտային ծրագիր եմ առաջարկում, եթե հաջողվի՝ եկեք տեղափոխենք գիտության ոլորտ։

Leave A Reply

Your email address will not be published.