Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը

0

Հուլիսի 27-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արա Աբրահամյանի նախագահությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և կազմակերպության ակտիվը:

Քննարկվել են Ռուսաստանի հայերի միության գործունեության ընթացիկ հարցերը, Արցախում և Հայաստանում առկա իրավիճակը, կազմակերպության կողմից ՌԴ-ում և Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ռուսաստանյան դպրոցներում հայոց լեզվի դասագրքերի, մարդասիրական օգնության տրամադրման, առաջիկա միջտարածաշրջանային խորհրդակցության և այլ հարցեր:

Զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի, Բուրյաթիայի, Ուլյանովսկի, Տոմսկի մարզերի և այլ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները:

ՌՀՄ մամուլի ծառայություն

Leave A Reply

Your email address will not be published.