Քենդալ Ջենները դարձել է L’Oréal-ի նոր դեմքը
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել Քենդալ Ջենները դարձել է ֆրանսիական L’Oréal Paris կոսմետիկայի ընկերության նոր համաշխարհային դեսպանը։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
L’Oréal Paris Global Brand-ի նախագահ Դելֆին Վիգյե-Օվասեն հայտարարության մեջ 27-ամյա Քենդալ Ջեններին անվանել է «աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը»:
«Ցանկացած այլ ժամանակ Քենդալ Ջենները կարող էր նույնքան հաջողակ լինել, որքան հիմա, բայց նրա արժեքը, ընտրությունները եւ կերպարը կարող էին որոշվել կամ նույնիսկ վերահսկվել ուրիշների կողմից: Նա այն ամենի մարմնացումն է, ինչի մասին ներկայացնում է Gen-Z-ը»,- հայտարարել է նա:
Ըստ Vogue-ի՝ մոդելը կզբաղվի գեղեցկության երիտասարդ սպառողների հետ կապ հաստատելու համար եւ կներկայացվի L’Oréal-ի առաջիկա թողարկումների գովազդային արշավներում:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել ուժեղ, հզոր կանանց նոր քույրերի մի մասը եւ կարող եմ ասել այս խորհրդանշական խոսքերը. «Քանզի ես արժանի եմ դրան», — մեկնաբանել է Քենդալ Ջեններն իր նշանակումը:
Քենդալ Ջեններն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Տարբեր շոուներից ու գովազդային արշավներից ստացված եկամուտներին զուգահեռ՝ մոդելը զգալի գումար է վաստակում նաեւ «Քարդաշյանները» ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներին մասնակցությունից։