Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանում ռոբոտն առաջին անգամ պացիենտի լյարդի փոխպատվաստում է կատարել
ԱՄՆ-ում ռոբոտն առաջին անգամ լյարդի հաջող փոխպատվաստում է կատարել 60-ամյա մի տղամարդու, որը հիվանդ էր հեպատիտով։ Այս մասին տեղեկացրել է «Ռիդուսը»։ Նշվել է, որ վահանակի օգնությամբ վիրահատությունը կառավարել է Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանի գլխավոր վիրաբույժը։ Նա վիրահատությանը հետեւել է էկրանի միջոցով, որը պատկերում էր պացիենտին ուլտրաբարձր հնարավորությամբ 3D-ձեւաչափով։
Պարբերականի տվյալներով, որպեսզի վնասված լյարդը հեռացվեր սովորական վիչահատությամբ, անհրաժեշտ էր լինելու 10 սանտիմետրանոց ուղղահայաց եւ 41 սանտիմետրանոց հորիզոնական կտրվածք անել, ինչը կարող էր սպառնալ ուժեղ արնահոսությամբ եւ արյունատար անոթների բարակ կար դնելու անհրաժեշտությամբ։ Սակայն ռոբոտը թույլ է տալիս կատարել ընդամենը 15 սանտիմետրանոց կտրվածքներ որովայնի մկանների միջեւ։
Ընդգծվել է, որ նոր լյարդը «հարմարվել» է եւ սկսել է գործել։ Վիրահատությունից մեկ ամիս հետո տղամարդը կարողացել է վերադառնալ սովորական կյանքին։