Հայաստանի ներկայացուցիչ Մաշա Մնջոյանը հաղթել է «Славянский базар» մրցույթում՝ արժանանալով Գրան պրիի

0

Մաշա Մնջոյանը, որը հուլիսի 12-17-ը ներկայացնում էր Հայաստանը Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի։ Եչգչուհին երկրորդ մրցութային օրը կատարել է Respect երգն ու ստացել 69 միավոր։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել էր «Пообещайте мне любовь» երգը՝ վաստակելով 66 միավոր, եւ գտնվում էր 4-րդ հորիզոնականում, սակայն հայ երգչուհուն հաջողվել է երկրորդ օրն առաջ անցնել բոլոր մրցակիցներից։ Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից 6-ը Հայաստանի ներկայացուցչի տվել են առավելագույն՝ 10 միավոր, մեկը՝ 9-ը։

«Славянский базар»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Մաշայի հետ լուսանկարով ու ուրախությամբ ազդարարել հաղթանակի մասին։

«Ու մենք  հաղթեցինք… «Славянский базар в Витебске» երիտասարդ կատարողների XXXI միջազգային մրցույթում՝ Gran Prix»:

Հավելենք, որ մրցույթին այս տարի մասնակցում էր 15 երկրի ներկայացուցիչ։ 

Leave A Reply

Your email address will not be published.