Սելենա Գոմեսը լողազգեստների հավաքածու է թողարկել, որոնք թաքցնում են վիրահատության սպիերը

0

26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը ներկայացրել է Selena x Krahs Swim լողազգեստների հավաքածուն, որը թողարկել է դիզայներ Թերեզա Մինգուսի հետ համատեղ։ Լողազգեստի մոդելներից մեկը հնարավորություն է տալիս թաքցնել սպին, որն առաջացել է երիկամի փոխպատվաստման վիրահատության արդյունքում։

Картинки по запросу Selena x Krahs Swim

Թերեզան լողազգետներ է ստեղծում, որոնցով ցանկացած կազմվածք ունեցող կին իրեն լողափի թագուհին կզգա։ Մարդկանց գրավում է նաեւ հասանելի գինը. լողազգեստները 39-69 դոլար արժեն։

Սելենան Instagram-ում հրապարակել է գովազդային ֆոտոշարքի լուսանկարներից մեկը։ «Ինչպես հայտնի է, ես երիկամի փոխպատվաստման վիրահատության եմ ենթարկվել։ Այժմ ես բարձր գոտկատեղով լողազգեստներ եմ ընտրում։ Յուրաքանչյուր կին ցանկանում է իրեն սեքսուալ զգալ։ Յուրաքանչյուր կին ցանկանում է իրեն ինքնավստահ եւ ցանկալի զգալ»,- գրել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.