Երեւանում մենարկել են Գինու օրերը

0

Սարյան փողոցն այսօր եւ առաջիկա երկու օրերի ընթացքում բուրելու է գինու անուշահոտությամբ, որովհետեւ մեր քաղաքում արդեն երրորդ տարին է, ինչ մեկնարկել է Yerevan Wine Days միջոցառումների շարքը: Հայրենական արտադրության գինին այս օրերին կմատուցվի ոչ միայն երեւանցիներին, այլեւ մեր հյուրերին՝ եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ մերը՝ հայկականն, ուրիշ է. իզուր չէ, որ շատերը մեր երկիրը ճանաչում են գինով:

Բացի խմիչքից՝ Սարյան փողոցում տեղակայված են տարատեսակ տաղավարներ, որտեղ կարող եք համտեսել տարբեր ուտեստներ եւ խորտիկներ: Ի դեպ, այս տարի մջոցառման մասնակիցների թիվը զգալիորեն ավելի շատ էր: Փողոցը, գրեթե, անանցանելի էր դարձել, իսկ զբոսնողների թվում թե´ հայեր էին, թե´ արտասահմանցիներ, թե´ մեծեր, թե´ փոքրեր, թե´ երիտասարդներ, թե´ պատանիներ. մի խոսքով՝ քաղաքը գինի էր խմում: Եթե ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել այսօրվա տոնակատարությունը, հոգ չէ, դեռ երկու օր ունեք բացը լրացնելու համար, իսկ այսօր ձեր ուշադրությանն ենք առաջարկում մեր ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը՝ քաղաքի «ամենագինոտ» հատվածից:

Leave A Reply

Your email address will not be published.