Ջեսիկա Ալբան և Կարլի Կլոսը դարձել են Dior-ի ցուցադրության ամենատպավորիչ հյուրերը
38-ամյակը ամուսնու` Քեշ Ուորենի հետ տոնելուց հետո Ջեսիկա Ալբան գնացել է Dior ընկերության նորաձևության երեկոյին, որը կայացել է 16-րդ դարում կառուցված Էլ Բադի ամրոցում։
Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, երեկոյի ընթացքում դերասանուհուն միացել է 26-ամյա մոդել Կարլի Կլոսը, նրանք դարձել են արարողության գլխավոր աստղերը։
«Անհավանական քառյակը» ֆիլմի հերոսուհին երեկոյին ներկայացել է նախշապատ երկար զգեստով, որն ընգծել է դերասանուհու սլացիկ կազմվածը` համադրվելով սև բարձրակրունկների հետ։ Իսկ Կարան կրել է սև էլեգանտ զգեստ` համադրելով բարձրակրունկների հետ։