Արգենտինայի թիմի նախկին մարզիչը մոտ է «Ինտեր Մայամին» գլխավորելուն
Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է, որ կարող է առաջիկայում գլխավորել ամերիկյան «Ինտեր Մայամին»։
«Մենք այժմ բանակցում ենք «Ինտեր Մայամիի» հետ։ Ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
60-ամյա մասնագետը 2022թ․ նոյեմբերին Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո չունի աշխատանք։
«Ինտեր Մայամիին» են միացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին եւ «Բարսելոնայից» հեռացած իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։