HAUSER-ը ժամանել է Երեւան․ երաժշտի տրամադրությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտո/վիդեո)
Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը այս գիշեր ժամանեց Երեւան։ NEWS.am STYLE-ը հայտնի խորվաթ երաժշտի ժամանումը ֆիքսել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Չնայած ուշ ժամին՝ HAUSER-ը բարձր տրամադրությամբ շփվեց լրագրողների հետ՝ կատակելով, որ իր կարիերայի ընթացքում առաջին դեպքն է, երբ այդ ժամին հարցազրույց է տալիս։ Երաժիշտը հավելեց, որ համերգին իր հանդիսատեսին անակնկակներ են սպասվում։
Հիշեցնենք, որ արտիստը Հայաստանում է ՀԱՅԱ փառատոնի հրավերով։ Նրա երեւանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
HAUSER-ը մի շարք համաշխարհային մրցույթների դափնեկիր է, նա հանդես է եկել այնպիսի արտիստների ու խմբերի հետ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Անդրեա Բոչելին, U2-ն, Red Hot Chili Peppers-ը, Ջորջ Մայքլը, Aerosmith խմբի հայտնի մեներգիչ Սթիվեն Թայլերը եւ մի շարք այլ անուններ։
Կազմակերպիչների խոսքով՝ խորվաթ թավջութակահարը հայաստանյան հանդիսատեսին կգրավի իր անզուգական կենդանի կատարումներով, որոնք «բաց թողնել չի կարելի»։
Տեսանյութը՝ Վահագն Սարգսյանի