Ինչպե՞ս կոտրել սմարթֆոնները տեսահսկողության տեսախցիկների միջոցով
ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի և Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի մասնագետները սմարթֆոնները կոտրելու մեթոդ են մշակել. նրանց համակարգը կարող է ստանալ կոդավորման բանալիներ հոսանքի լուսադիոդային ցուցիչների աշխատանքի վերլուծության օգնությամբ:
Այս նախագծի վրա աշխատող փորձագետներից մեկի անձնական բլոգային գրառման համաձայն, այս տեխնիկայի կիրառումը պահանջում է անընդհատ նկարահանել թիրախ սմարթֆոնի էկրանը։ Այդ նպատակով կարող են կիրառվել տեսահսկման սովորական տեսախցիկները կամ հեռախոսների տեսախցիկները, օրինակ՝ iPhone-ների տեսախցիկները։
Հետազոտության ընթացքում ամերիկացի և իսրայելցի գիտնականների խումբը SIKE ալգորիթմով վերականգնել է կոդավորման բանալին Samsung Galaxy S8 սմարթֆոնի վրա։ Դա հնարավոր է դարձել՝ դիտարկելով սարքին միացված USB բարձրախոսների հոսանքի ցուցիչը։ Տեսահսկման համար օգտագործվել է iPhone 13 Pro Max տեսախցիկ։
Մասնագետների կարծիքով՝ հաջող հաքերային հարձակման համար անհրաժեշտ է սարք, որը կահավորված լինի սնուցման լուսադիոդային ցուցիչով, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև ծայրամասային սարք, որն ունի նման ցուցիչ։ Կարևոր է, որ ցուցիչի պայծառությունը կամ գույնը համապատասխանի հիմնական սարքի էներգիայի սպառմանը: