«Բարսելոնայի» նոր համազգեստը (ֆոտո, վիդեո)
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը, որով կանցկացնի տնային հանդիպումները։
«Մենք միավորում ենք մարզիկների, արտիստների, բլոգերների նոր սերունդը։ Նրանք միավորվել են, որպեսզի ցույց տան ուղին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Կատալոնական ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմը Իսպանիայի ավարտված առաջնությունում տիտղոսը նվաճել էր՝ վաստակելով 88 միավոր եւ 10 միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Ռեալին»։