Wildberries-ը ներկայացրել է ԱՊՀ երկրներում ապրանքների ստացման կետեր բացելու շահավետ վայրերը

0

Wildberries միջազգային առցանց հարթակը հրապարակել է ապրանքների ստացման կետեր բացելու նպատակով ներդրումների համար ամենահեռանկարային վայրերի վարկանիշը ԱՊՀ երկրներում։ Հիմնական չափորոշիչներն են երկրի բնակչությունը և գործող կետերի քանակը։

  1. Հայաստան։ Ստացման նոր կետեր բացելու լավագույն քաղաքներն են Արարատն ու Ստեփանավանը, Հրազդանը նույնպես հեռանկարային է։ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ստացման կետերի պակաս կա քաղաքի հարավային հատվածում։
  2. Բելառուս։ Քաղաքների լավագույն կետերը գտնվում են Բորիսովում, Մոգիլևում (արևելքում և արևմուտքում կետերի պակասն ավելի շատ է), Գրոդնոյում, Բրեստում (քաղաքի արևմտյան մասը), ինչպես նաև Մինսկի մարզում։ Գնորդների համար ստացման կետերի պակաս նկատվում է Գոմելի արևելքում և արևմուտքում, ինչպես նաև Վիտեբսկի ծայրամասերում։
  3. Ղազախստան։ Ամենահեռանկարային վայրերն են՝ Տարազը, Կարագանդան և Շիմքենդը: Երկրում պատվերների ստացման կետերի մեծ մասը գտնվում է Աստանայում, սակայն դրանք բոլորը կենտրոնացված են քաղաքի կենտրոնում։
  4. Ղրղզստան։ Մայրաքաղաքը շարունակում է գրավիչ մնալ ներդրումների համար․ Բիշքեկի հյուսիսում ստացման կետերի պակաս կա: Օշը, Կարակոլը և Ջալալ-Աբադը ստացման կետեր բացելու թոփ վայրերն են:
  5. Ուզբեկստան։ Հաշվի առնելով, որ առցանց հարթակը այս երկրում վաճառքներ սկսել է ընդամենը մեկ տարի առաջ, ստացման կետերը սահմանափակ են (ինչը նշանակում է մայրաքաղաքի որոշ հատվածներում դրանց պակաս կա) և ներկայումս ստացման կետեր կան Տաշքենդում, Սամարղանդում և Բուխարայում: Այս պատճառով, ստացման կետեր բացելու համար հեռանկարային են երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Սամարղանդ, Բուխարա, Ֆերգանա, Նամանգան, Անդիջան, Նուկուս, Կոկանդ։

2023-ի մայիսի վերջի դրությամբ Wildberries-ի ստացման գործընկերային և սեփական կետերի ընդհանուր թիվն ավելացել է 1,5 անգամ՝ հասնելով 1584-ի, որոնցից 390-ը՝ Ղազախստանում, 271-ը՝ Հայաստանում, 839-ը՝ Բելառուսում, 22-ը՝ Ղրղզստանում և 62-ը՝ Ուզբեկստանում։ Ընդորում՝ ստացման գործընկերային կետերի պակաս սեփական կետերի համեմատ նկատվում է ԱՊՀ երկրների բոլոր խոշոր քաղաքներում։

Ստացման գործընկերային կետերի ընդհանուր հասույթը (եկամուտը) 2023-ի մայիսին տարեկան կտրվածքով աճել է 6 անգամ, ԱՊՀ երկրներում աճի դինամիկան գերազանցում է Ռուսաստանի միջին ցուցանիշը։

2023-ի հունիս Wildberries-ը վերսկսել է ստացման գործընկերային նոր կետերի բացման ծրագիրը: Այն ենթադրում է նոր կետեր բացելիս ստացման կետի շրջանառության տոկոսի ավելացում՝ ինչպես առաջնահերթ մանուշակագույն, այնպես էլ ստանդարտ կանաչ գոտիներում։ Հարթակի ինտերակտիվ քարտեզի վրա կարելի է ընտրել ամենահարմար կետը՝ point.wb.ru հղումով:

 Լրացուցիչ եկամտի դրույքաչափերը հաշվարկվում են՝ ելնելով գոտուց և գտնվելու վայրից: Մանուշակագույն գոտում ստացման կետի բացումը Հայաստանում ձեռնարկատերերին թույլ կտա եկամուտ ստանալ շրջանառության 2,61%-ի չափով, Բելառուսում` 2,87%, Ղազախստանում` 2,54%, Ղրղզստանում` 2,41%, Ուզբեկստանում` 2,41%: Որպես բոնուս՝ բոլոր գործընկերները, որոնք նոր կետեր են բացում առաջնահերթ գոտում, նվեր կստանան ցուցատախտակ: Կանաչ գոտում եկամտի դրույքաչափը ենթադրում է հետևյալը՝ Հայաստանում՝ 2,22%, Բելառուսում՝ 2,44%, Ղազախստանում՝ 2,16%, Ղրղզստանում՝ 2,05%, Ուզբեկստանում՝ 2,05%։

«Մենք շարունակում ենք զարգացնել Wildberries-ը որպես առցանց հարթակ փոքր բիզնեսի համար բոլոր երկրներում, որտեղ մենք գործում ենք: 2023-ին մենք նախատեսում ենք է՛լ ավելի ընդլայնել համագործակցությունը ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի հետ, ավելացնել լոգիստիկ կարողությունները, ինչը նրանց թույլ կտա հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը մեր օգնությամբ»,- ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Leave A Reply

Your email address will not be published.