«Բարսելոնան» 1 տարում ընդհանուր աշխատավարձը կրճատել է 126 միլիոն եվրոյով
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կարողացել է մեկ տարում ֆուտբոլիստների ընդհանուր աշխատավարձը կրճատել 126 միլիոն եվրոյով եւ նվազեցնել մինչեւ 530 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։
Աշխատավարձի կրճատումը հաջողվել է Ժերար Պիկեի, Մեմֆիս Դեպայի, Սերխի Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի հեռանալու շնորհիվ։
«Բարսելոնան» եւս 50 միլիոն եվրո աշխատավարձից կկրճատի այլ ակումբներում վարձակալությամբ հանդես եկող Կլեման Լանգլեի, Սամյուել Ումտիտիի, Սերջինյո Դեստի, Ալեքս Կոլյադոյի եւ Գուստավո Մայայի տրանսֆերային իրավունքների վաճառքի շնորհիվ։
Որոշակի կրճատումներ կլինեն նաեւ ակումբի կանանց ֆուտբոլային թիմի, բասկետբոլի, հանդբոլի եւ ֆուտզալի թիմերի 90 միլիոն եվրո ընդհանուր աշխատավարձից։
«Բարսելոնայի» նպատակն է աշխատավարձի տարեկան ծախսը հասցնել 450 միլիոն եվրոյի։