«Հայկական Օլգա Բուզովա»․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարն ու հետեւորդների արձագանքները

0

Կառե սանրվածք, արեւահարված թուխ մաշկ ու մարմինն ընդգծող սեքսուալ զգեստ․ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հետեւորդներին ներկայացել է նոր կերպարով, որն, ինչպես միշտ առաջացրել է թե դրական, թե բացասական արձագանքներ։

Հետեւորդներից շատերը հայկական երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութը ողողել են «wow»-ներով, ոմանք վուլգար համարել հայ դիմահարդարի՝ միշտ բերանը կիսաբաց լուսանկարվելու սովորությունը։

«Հայկական Օլգա Բուզովա (կներեք սարկազմիս համար, չդիմացա)»,-մեկնաբանել է օգտատերերից մեկը։ 

«Ցանկացած անիքնավստահ կին փորձում է իր մաղձն այստեղ թողնել»,-ասվում է մեկ այլ մեկնաբանությունում,-«եթե նա այս տեսանյութն այստեղ է թողել, ուրեմն՝ այն գեղեցիկ է համարել։ Ձեր մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի, տեսանյութը չի հեռացվի, իսկ նա չի դառնա այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում նրան տեսնել»։

Գոհարը, սակայն, իր միկրոբլոգում ցուցադրել է նաեւ սոցցանցային իդեալականության հակառակ կողմը։ Դիմահարդարն ինստագրամյան սթորիներում ներկայացրել է, թե ինչպես են բլոգերները, սովորաբար, լուսանկարվում, այնուհետեւ հրապարակել նաեւ հակառակ պատկերը։ «Փորիկ, ցելյուլիտ՝ այն, ինչ մնում է կադրից դուրս։ Եվ եթե դու էլ ունես այս ամենը, նորմալ է»,-գրել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.