Ռոնալդուն վնասվածք է ստացել
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը։
Նա չէր մասնակցել այս մրցաշրջանում «Ալ Նասրի» վերջին հանդիպմանը։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ Նասրը» առանց Ռոնալդուի 3:0 հաշվով պարտության էր մատնել «Ալ Ֆատեհին»։
Այս տարի «Ալ Նասրին» միացած Ռոնալդուն ակումբում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Նա հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական այս ամիս անցկացվելիք Եվրո-2024-ի ընտրական խաղերին։