Էրլինգ Հոլանդ․ Գվարդիոլային լավագույն մարզիչն ու ամենախելացի ֆուտբոլիստն է

0

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հիացմունքով է խոսել մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Գվարդիոլան նպաստում էր իմ զարգացմանն ու կատարելագործմանը։ Իհարկե, մենք աստիճանաբար էինք ճանաչում իրար։ Ես եւ մյուս ֆուտբոլիստները հավաքում էինք խճանկարի մանր կտորները։ Ես պարզապես պարտավոր եմ լսել Գվարդիոլային, քանի որ նա լավագույն մարզիչն ու ամենախելացի ֆուտբոլիստն է, որին ես հանդիպել եմ»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել է 52 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հունիսի 3-ին «Մանչեսթեր Սիթին» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կվիճարկի Անգլիայի գավաթը, հունիսի 10-ին Միլանի «Ինտերի» հետ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Leave A Reply

Your email address will not be published.