Մբապեն ու Բենզեման ստացել են լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների մրցանակները

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է Ֆրանսիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին՝ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության վարկածով։

Ավարտված առաջնությունում Մբապեն մասնակցել է 33 հանդիպման, խփել է 28 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Մբապեն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է նաեւ 2019, 2021 եւ 2022 թվականերին։ 2020-ին մրցանակաբաշխություն չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ֆրանսիայից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Մադրիդի «Ռեալի» 35-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման։ Նա չորրորդ անգամ անընդմեջ է ստանում այս մրցանակը։

Ավարտվող մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.